Բնական ու գեղեցիկ․ Օլյա Հակոբյանն՝ առանց շպարի

13:42   15 նոյեմբերի, 2019

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում առանց շպարի է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում հմայիչ դերասանուհին ցույց է տվել բնական գեղեցկությունը։ Նա սեւ հագուստ է կրում, արձակել է մազերը, իսկ կերպարն ամբողջացրել են նուրբ աքսեսուարները՝ ականջօղեր եւ վզնոցներ։ Հետեւորդները գնահատել են դերասանուհու գեղեցկությունն ու հաճոյախոսություններ արել նրան։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Օլյան բաց գույնի տաբատ էր կրում, սեւ բլուզ, նույն երանգի կաշվե բաճկոն։ Դերասանուհին պարզ սանրվածք էր ընտրել, նուրբ դիմահարարդում, իսկ կերպարն ամբողջացրել էր աքսեսուարներով՝ ժամացույց եւ ակնոց։ Մեկնաբանությունների հատվածում Օլյան մի քանի հեշթեգ էր օգտագործել, այդ թվում՝ «տրամադրություն», «երաժշտություն», «փառատոն», «կիթառ», «ջազ»։



© NEWS.am STYLE