«Որքան ժամանակ ենք վատնում՝ նայելով, թե ուրիշներն ինչ են անում, կամ անհանգստանալով, թե ուրիշներն ինչ կմտածեն…»․ Նազենի Հովհաննիսյան

15:45   15 նոյեմբերի, 2019

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ է կրում եւ նուրբ շպարով է։ «Որքան մենք ժամանակ ենք վատնում` նայելով, թե ուրիշներն ինչ են անում, կամ անհանգստանալով, թե ուրիշներն ինչ կմտածեն: Գործ է պետք անել, իսկապես մանր- մունր բաներից նեղվել-փակվելով որեւէ գործ չենք հաջողի: Երբեք: Ուրեմն հասկացեք` ով կամ ինչն է ձեզ խանգարում, փորձեք «շրջանցել» կամ ուշադրություն չդարձնել ու կտեսնեք ինչ արագ եք հասնում արդյունքի: Այս մտքով քնեք, վաղը` նոր օրը, նոր հնարավորությամբ, կտանի իր հունով դեպի հաջողություն կամ հաղթանակ` ինքներդ ձեր նկատմամբ: Խաղաղ գիշեր»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Նազենին կարմիր պիջակ էր կրում։ Նա վառ կարմիր շրթներկով էր։ Իսկ հրապարակմանը կից կատարել էր հետեւյալ գրառումը․ «Մարդ իր ամենօրյա ուղին անցնում է տարբեր, օրվա մեջ հազար անգամ արածն ու ապրածը ամեն անգամ անում է նորովի, զգում` ասես առաջին անգամ ու աշխատում իր վրա` ասես զրոյից.... այս բանաձեւումով երբեք չեք ձանձրանա, նշանակում է` չեք հոգնի ու կանգ չեք առնի կես ճանապարհին: Նպատակ=աշխատանք=չհոգնել=չհուսահատվել=պրոցեսի հաճույք=ԱՐԴՅՈՒՆՔ ) բարի լույս ու կարմիր տրամադրություն»։



© NEWS.am STYLE