«Ամենահամեղ ընդմիջումը նրա հետ լինելն է». Անահիտ Կիրակոսյանի լուսանկան ամուսնու հետ

14:41   15 նոյեմբերի, 2019

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում տեղադրված կադրերում դերասանուհին պատկերված է ամուսնու հետ։ Զույգը ջերմ գրկախառնված է։ Անահիտ Կիրակոսյանը առօրյա կերպարում է, մեղմ շպար է ընտրել։ «Ամենահամեղ ընդմիջումը Նրա հետ լինելն է»,- լուսանկարը մակագրել է Անահիտ Կիրակոսյանը՝ օգտագործելով «ամենա» հեշթեգը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին ընտանեկան լուսանկար էր հրապարակել, որն արվել էր զբոսանքի ժամանակ։ Դերասանուհին գրկել էր փոքրիկ որդուն, իսկ լուսանկարել էր քույրը։ Հրապարակման մեկնաբանությունների հատվածում Անահիտը գրել էր․ «Մայրս...և երկու քույրերս... սեր ու վստահություն...ուժ ու անկեղծություն...»։



© NEWS.am STYLE