«Դիվերգենտ»-ի աստղ Շեյլի Վուդին նշում է 28-ամյակը. ծնողների պայմանն ու դերասանուհու սկզբունքները կյանքում

17:03   15 նոյեմբերի, 2019

Ամերիկացի դերասանուհի եւ մոդել Շեյլին Վուդլին, որը ֆիլմասերների շրջանում առավել հայտնի է «Դիվերգենտ» ֆիլմաշարում Բեաթրիսի կերպարով, այսօր՝ նոյեմբերի15-ին, նշում է ծննդյան 28-ամյակը:

Երիտասարդ աստղը հայտնի է դարձել «Ամերիկացի դեռաահասի գաղտնի կյանքը» հեռուստասերիալից հետո: Էմի Յուրգենսի կերպարի շնորհիվ  Վուդլիին նոմինացված է եղել Teen Choice Awards-ի 5 անվանակարգերում: Դերասանուհին նկարահանվել է նաեւ «Նախնիներ», «Մեղավոր են աստղերը», «Սնոուդեն» ֆիլմերում եւ «Մեծ փոքր սուտ» սերիալում, որը եւս բավական սիրվել է դետեկտիվ ժանրի երկրպագուների կողմից:

Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Շեյլին Վուդլիի հայտնի մտքերից մի քանիսը:

«Կարծում եմ՝ կյանքում ամենից կարեւորը ինքդ քեզ սիրելն է: Եթե քեզ չես սիրում ու չես հարգում սեփական մարմինդ ու հոգիդ, ինչպե՞ս կարող ես նորմալ հարաբերություններ ստեղծել ուրիշների հետ»:

«Մենք ինքներս ենք ընտրում մեր կյանքը, որտեղ այնքան շատ բան կա շնորհակալ լինելու: Կարծում եմ՝ հասարակությունը մի կետի է հասել, որտեղ բոլորը սպասում են, թե հաջորդիվ ինչ է լինելու, ինչ ավելի  լավ բան է տեղի ունենալու եւ մենք, փաստորեն, անտեսում ենք այն, ինչ ունենք տվյալ պահին»:

«Կցանկանայի ինքս իմ մասին կարծել, թե շատ կիրթ մարդ եմ, բայց երբ խոսքը ֆիլմերին է վերաբերում, ես ինձ շատ անկիրթ եմ զգում»:

«Ես ունեմ հստակ կանոն՝ լսել իմ ներսի թիթեռնիկներին, ու եթե ես զգում եմ նրանց, ուրեմն տվյալ սցենարն ինձ համար է»:

«Յուրաքանչյուր դեռահասի կյանքում էլ գալիս է մի շրջան, երբ ստիպված է լինում գտնել իրեն»:

«Ես աշխարհի ամենաբախտավոր աղջիկն եմ, քանի որ ոչ մի սպասելիք չունեմ ապագայից»:

«Երբ սկսեցի զբաղվել դերասանությամբ, իմ ծնողներն իմ առաջ երեք կանոն դրեցին. Ես պետք է լավ սովորեի դպրոցում, միշտ մնայի այնպիսին, ինչպիսին կամ եւ հաճույք ստանայի իմ գործից: Եթե չպահեի այս օրենքները, ուրեմն չէի կարող զբավել այդ գործով»:

«Ես սիրում եմ վիճել: Միշտ ասել եմ՝ հնարավոր է՝ ես չհաղթեմ ֆիզիկական մենամարտում, բայց մտավոր բանավեճերում, միանշանակ, հաղթող կլինեի»:

 



© NEWS.am STYLE