Գուֆի նախկին կինը պատմել է իր բիսեքսուալության մասին

17:41   15 նոյեմբերի, 2019

Ռեփեր Այզա Անոխինան՝ ռեփեր Գուֆի նախկին կինը, խոսել է կանանց նկատմամբ հակման մասին եւ դատողություններ արել բիսեքսուալության արմատների մասին։ Հիփ-հոփ կատարողի հետ զրույցը հրապարակվել է YouTube-յան «Ходят Слухи» ալիքում։

«Կանայք ավելի հակված են բիսեքսուալության, քան տղամարդիկ։ Ես առհասարակ դեմ եմ այս սեքսուալությունը թաքցնելուն»,- նշել է Այզան։

Արտիստը հավելել է, որ դա տեղի է ունենում մանուկ հասակում որոշակի դաստիարակության հետեւանքով։ «Կանայք խեցիի մեջ փակվում են պարզապես այն պատճառով, որ մեզ ամբողջ կյանքի ընթացքում որոշակի կանոններ են թելադրել, պայմաններ։ Իսկ ի սկզբանե՝ հին ժամանակներում, նորմալ էր սիրահարվելը՝ տղամարդիկ՝ տղամարդկանց, կանայք՝ կանանց։ Եղել են ամազոնուհիներ, որոնց, ըստ էության, միավորում էր կանանց սերը կնոջ նկատմամբ»,- բացատրել է ռեփերը։

Այզան ընդգծել է, որ այսօր արդեն հոգնել է հարաբերություններից, այդ պատճառով պատրաստ չէ ռոմանտիկ կապի ոչ կանանց, ոչ տղամարդկանց հետ։

Նա հավելել է, որ եթե իր երեխաները գեյեր դառնան, դա «կսպանի իր ամբողջ ընտանիքին, բայց ոչ իրեն»։

Աղբյուրը՝ Lenta.ru

Լուսանկարները՝ Instagram, @abodrova

 



© NEWS.am STYLE