Հոլի Բերին դստեր հորը մեղադրում է ինցեստի ու ռասիզմի մեջ

18:13   15 նոյեմբերի, 2019

Հոլիվուդյան դերասանուհի Հոլի Բերին իր նախկին սիրելիին՝ կանադացի մոդել Գաբրիել Օբրիին, մեղադրել է ինցեստի եւ ռասիզմի մեջ։ Daily Mail-ի հաղորդմամբ՝ աստղի եւ նրա դստեր հոր միջեւ դատական գործի մանրամասները հայտնի են դարձել փաստաթղթերի միջոցով, որոնց հայտնվել են համացանցում։

2011թ.-ին, երբ ծնողները պայքարել են դստեր խնամակալության իրավունքի համար, Բերին մի շարք մեղադրանքներ է ներկայացրել Օբրիի դեմ, որոնցից շատերը հետագայում ջնջվել են արձանագրությունից։ 

Հոլի Բերին ընկերոջը համոզել է հոգեբույժի մոտ գնալ, ինչից հետո հայտնի է դարձել, որ ինտիմ կյանքում անհաջողությունների պատճառ է դարձել այն, որ Օբրին սեքսուալ կապ է ունեցել ազգականներից մեկի հետ, ինչը նրան հոգեբանական տրավմա է հասցրել։ Բացի այդ՝ աստղի խոսքով՝ նախկին սիրելին դեպրեսիա է ունեցել, որը հրաժարվել է բուժել։

Հոլի Բերին Գաբրիել Օբրիի հետ սկսել է հանդիպել 2005թ.-ի նոյեմբերին։ Նրանք ծանոթացել են Versace-ի համար ֆոտոշարքի ընթացքում։ 2008թ․-ի մարտին ծնվել է նրանց դուստրը՝ Նալան։ 2010թ.-ի մայիսին Հոլին եւ Գաբրիելը հայտարարել են բաժանվելու մասին։ Նույն տարում դերասանուհին ռոմանտիկ հարաբերություններ է սկսել ֆրանսիացի դերասան Օլիվյե Մարտինեսի հետ։

Լուսանկարները՝ HelloMagazine, InStyle



© NEWS.am STYLE