Թրամփի դուստրը հանրությանն է ներկայացել գիշերազգեստի ոճով կոստյումով

19:08   15 նոյեմբերի, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստերը՝ Իվանկա Թրամփին, Վաշինգտոնի փողոցներում նկատել են գիշերազգեստի ոճով կոստյումով, հայտնում է Daily Mail-ը։

Պետության ղեկավարի 38-ամյա դուստրն ամուսնու ուղեկցությամբ մեկնել է եղբոր՝ Դոնալդ Թրամփ կրտսերի միջոցառմանը։ Այն կազմակերպվել էր այն առիթով, որը նրա «Թրիգեր» գիրքը New York Times-ի վարկածով՝ բեսթսելլերների ցանկում առաջատար էր դարձել։

Розовый атлас: Иванка Трамп в эффектном костюме (фото 0)

Այս կարեւոր իրադարձության համար ԱՄՆ 45-րդ նախագահի դուտրը ատլայսա վարդագույն կոստյում էր ընտրել։ Կոստյումի վառ վարդագույնը սահուն կերպով տաք գույնի էր վերածվում։ Մի երանգից մյուսին այս անցումն անվանում են նաեւ դեգրադե կամ ombrе։ Իվանկան պիջակն ու լայն տաբատն ամբողջացրել էր նյուդ երանգի կոշիկներով եւ ոսկեգույն պայուսակով։

Розовый атлас: Иванка Трамп в эффектном костюме (фото 1)

Ոչ բոլոր օգտատերեն են գնահատել Իվամկայի ոճը. հետեւորդները կարծել են, որ նրա կոստյումն ավելի շատ գիշերազգեստ է հիշեցնում։

Լուսանկարները՝ @ALWAYSIVANKA



© NEWS.am STYLE