Հասմիկ Խոջյանի աշնանային ջերմ լուսանկարը

19:48   15 նոյեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել, որում աշնանային կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում հմայիչ դերասանուհին սեւ բլուզ է կրում, որը համադրել է մուգ գույի վերնազգեստի հետ։ Հասմիկ խոջյանը նախապատվություն է տվել պարզ սանրվածքին եւ արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ նուրբ վզնոց, արեւային ակնոց եւ գոտի։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ կաշվե բաճկոն էր կրում։ Նա նուրբ դիմահարդարմամբ էր, որն ընդգծել է գեղեցկությունը։ Դերասանուհին նոր սանրվածքով էր ու հետեւորդներից հարցրել էր՝ արդյոք նրանց այն դուր է գալիս։



© NEWS.am STYLE