Ճանապարհորդի գրառումները. արձակուրդն ու ժամանցը Շրի Լանկայում

22:12   29 հուլիսի, 2013

Ապշեցուցիչ լեռնային տեսարաններ, դեպի բյուրեղյա ջրվեժներ արշավներ, հանրահայտ ցեյլոնական թեյի տնկադաշտեր այցելություն եւ այլն: Այստեղ իսկապես դիտելու եւ զբաղվելու բան շատ կա:

 

Իհարկե, Շրի Լանկա կղզի մեկնողների մեծ մասի նպատակն ամենից առաջ հայտնի Դիկվելլա եւ Գալլե ծովային հանգստավայրերում լողափային արձակուրդը վայելելն է: Այստեղ ստեղծված են բոլոր պայմանները՝ Հնդկական օվկիանոսի տաք ջրերով հրաշալի լողափերում ակտիվ ժամանցի համար: Սակայն վերջին շրջանում նկատվում է դեպի լեռնային Ցեյլոն հանգստավայր Global Holiday ընկերության շրջայցերի լուրջ աճ: Այն տեղակայված է Նուվարա Էլիայում, որն առաջատար բարձր լեռնային տուրիստական կենտրոն է համարվում:

 

Հենց այստեղ է, ըստ առասպելի, բոլոր մարդկանց նախահայր Ադամը վտարվել դրախտից: Այս առասպելն է ընկած նաեւ ամեն տարի այս վայրերում անցկացվող կրոնական արարողությունների եւ դիտարժան ներկայացումների հիմքում:

 

Հարկ է նկատել, որ վերջին շրջանում Հայաստանից զբոսաշրջիկների նշանակալի աճ է արձանագրվում: Բանն այն է, որ մեր հայրենակիցները, որպես կանոն, հանգստանում են Թուրքիայում կամ Եգիպտոսում, սակայն ժամանակի ընթացքում այս «զբոսաշրջային դրախտների» հանդեպ հետաքրքրությունը նվազում է: Բացի այդ, Շրի Լանկայի զարմանալի գեղեցկություններն ու ժամանցի տարատեսակ հնարավորությունները ճամփորդողներին գրավում են անընդհատ:

 

Հաշվի առնելով վերոնշյալը՝ պարզ է դառնում, թե ինչու են դեպի Շրի Լանկա շրջայցերը գրավում էկզոտիկ հանգստի ավելի ու ավելի մեծ թվով սիրահարների: Այս վայրերը համալրված են ժամանակակից քաղաքակրթության բոլոր բարիքներով:



© NEWS.am STYLE