«Ահա, թե ինչ է անում մարդու հետ մսի բացակայությունը...». Աննա Խիլկեւիչը վախեցրել է հիվանդագին տեսքով

23:06   15 նոյեմբերի, 2019

Ռուս դերասանուհի Աննա Խիլկեւիչը Instagram-ի իր պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ մերկ ուսերով սպիտակ զգեստ է կրում:

«Ահա, թե ինչ է անում մարդու հետ սննդակարգում մսի բացակայությունը», - գրել է Աննա Խիլկեւիչը:

Հայտնի կնոջ հետեւորդներից շատերը չեն գնահատել նրա հրապարակումը՝ նշելով, որ դերասանուհին չափազանց հիվանդագին տեսք ունի։  Որոշ օգտատերեր Աննա Խիլկեւիչին խորհուրդ են տվել ուտել։

Картинки по запросу анна хилькевич

«Մարդը պատրաստ է ուտել ինքն իրեն», «Սա նորմալ չէ», «Դու ահավոր նիհար ես: Եկեք նրան սնունդ գնելու համար գումար հավաքենք», «Նրա վրա շուտով հնարավոր կլինի անատոմիա ուսումնասիրել», «Այտերն անհետացել են, ինչ-որ հիվանդոտ տեսք ունի։ Հաց կերեք», - խորհուրդ են տվել հետեւորդները։

Աղբյուրը՝ Пятый канал



© NEWS.am STYLE