Սլացիկ կազմվածք, կարճ զգեստ․ Ադրիանա Գալստյանը՝ հմայիչ կերպարում

23:36   15 նոյեմբերի, 2019

Մոդել, դերասանուհի Ադրիանա Գալստյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է քնքուշ ու հմայիչ կերպարում։

Ադրիանան կադրում կրում է խորը դեկոլտեով, ոսկեգույն, կարճ զգեստ, իսկ կերպարը համադրել է նույն երանգի բարձրակրունկների հետ։ Հրապարակմանը կից դերասանուհին գրառում չի կատարել։

Ավելի վաղ հրապարակված ադրում Ադրիանան ներկայացել էր առանց շպարի։ Դերասանուհին արձակել էր մազերը, իսկ արեւոտ լուսանկարին կից գրել էր. «Բնական»։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին գրել՝ նշելով, որ դերասանուհին շատ գեղեցիկ է։



© NEWS.am STYLE