Սերյաբկինան՝ ժանյակավոր ներքնազգեստով (ֆոտո)

14:32   16 նոյեմբերի, 2019

Օլգա Սերյաբկինան, որն ավելի հայտնի է MOLLY կեղծանունով, Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել։ Կադրում նա կրում է սպիտակ կրծկալ եւ լայն կիսաթափանցիկ տաբատ: Վերջերս փոփ աստղը արձակուրդում էր եւ այժմ պատրաստվում է նոր ուժերով տրվել աշխատանքին:

«Աշխատանքից անջատվելը հազվադեպ է ստացվում։ Ես երկար ժամանակ աշխատել եմ առանց ընդմիջումների։ Եվ ահա մերձմոսկովյան բնությունը փրկում է ինձ։  Բայց ես աշխատանքի եմ անցնում արդեն վաղը։ Առջեւում հիանալի բաներ են սպասվում։ Այնպես որ պատրաստվում ենք», - գրել է Սերյաբկինան ։

Երկրպագուները գնահատել են երգչուհու կերպարը եւ նշել, որ նրան սազում է սպիտակ գույնը։  Իսկ ոմանց դուր չի եկել Օլգայի բարձր գոտկատեղով տաբատը։

«Որքան է քեզ սազում սպիտակ գույնը։ Պարզապես վաու», «Ընդանուր առմամբ իդեալական է»,

«Ինչ-որ հիմար տաբատ է», - գրել են հետեւորդները։



© NEWS.am STYLE