Ռեկորդ․ «Ջոկերը» ֆիլմը համաշխարհային վարձույթում 1 մլրդ դոլար է հավաքել

13:13   16 նոյեմբերի, 2019

«Ջոկեր» մռայլ կինոնկարը, որը պատմում է կոմիքսներից վառ չարագործի պատմության մասին, հաղթահարել է 1 մլրդ դոլարի նշաձողը, հայտնում է Forbes-ը:

Ավելի վաղ հրատարակությունը ենթադրում էր, որ կինոնկարը կդառնա պատմության մեջ կոմիքսների գծով ամենաեկամտաբեր ֆիլմը, եթե հավաքի 957 մլն դոլար, բայց «Ջոկերը» գերակատարել է պլանը:

Կինոնկարի ստեղծողները հայտարարել են, որ ակնկալում են 1 մլրդ դոլար գումար վաստակել եւ նրանց ակնկալիքներն արդարացել են: «Ջոկերը» դարձել է մեծահասակների վարկանիշով առաջին ֆիլմը, որն անցել է այդ սահմանը եւ երրորդ ֆիլմը, որը վերջին տարվա ընթացքում հավաքել է ավելի քան 1 մլրդ դոլար։ Մինչ այդ դա արել են «Ակվամենը» (1,048 մլրդ դոլար) եւ «Սարդ-մարդը․ տանից հեռու»-ն (1,031 մլրդ դոլար): 2014 թվականից «Տրանսֆորմերներ. բնաջնջման դարաշրջան»-ից հետո ոչ մի ֆիլմ, որը ստեղծել են ոչ Disney-ը կամ Universal-ը, վարձույթում ավելի քան 1 մլրդ դոլար չի հավաքել:

Աղբյուրը՝ Esquire.ru



© NEWS.am STYLE