«Զարթի՛ր, լաո»․ Մարգարիտա Սիմոնյանն ու Տիգրան Քեոսայանը երգում են հայկական հայրենասիրական երգեր (վիդեո)

10:11   16 նոյեմբերի, 2019

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը եւ ռեժիսոր Տիգրան Քեոսայանը երրորդ երեխայի ծնվելուց հետո տանը չեն նստում: Այսպես, բացի տնային հավաքույթներից, աստղային զույգը որոշել է ուրբաթ երեկոն անցկացնել հայկական ռեստորանում՝ ընկերների շրջապատում։  Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ հայ ընկերները, որոնց մեջ եղել է նաեւ Տիգրանի ավագ դուստրը՝ Ալեքսանդրան, բարձր ու ողջ հոգով երգում են «Զարթիր, լաո» հայրենասիրական երգը:

«Ուրբաթ երեկո։ Մոսկվայի հայերը հիշում են իրենց արմատները», - գրել է Մարգարիտան իր միկրոբլոգում։



© NEWS.am STYLE