«Ո՛չ դիմահարդարման, եւ ոչ էլ հագուստի ընտրության վրա երկար ժամանակ չեմ ծախսում». Իրինա Այվազյան

12:46   16 նոյեմբերի, 2019

News.am Style-ը փորձել է պարզել դերասանուհի Իրինա Այվազյանի «ոճային բանաձեւը»: Դերասանուհին հարցերի հումորային պատասխաններով մեզ պատմել է սպասվող գնումների, ոճային նախընտրությունների, թրենդերին եւ բրենդերին կարեւորություն չտալու եւ այլ հետաքրքիր փաստերի մասին:

Զգեստապահարանը կարո՞ղ է ամիսներով չթարմանալ, սիրու՞մ եք հաճախ գնումներ կատարել:

Առհասարակ սիրում եմ գնումներ կատարել, բայց, ինչու ոչ, կարող է նաեւ ամիսներով չթարմանալ:

Ոճ, որը հոգեհարազատ է եւ որը երբեք չեք կրի:

Ավելի հոգեհարազատ է առօրյա casual ոճը. սպորտային կոշիկ, ջինս ու հասարակ շապիկ: Երբեք դիմացը բաց կոշիկներով չեմ հագնի զուգագուլպա ամառային, (ծիծաղում է) :

Սեւ, սպիտակ, թե գույներ, ո՞րն է գերակշռում ձեր զգեստապահարանում:

-Թե՛ սեւը, թե՛ սպիտակը եւ թե գույները: Եղե՞լ է դեպք, որ հարսանիքի կամ ինչ-որ խնջույքի սպորտային կոշիկներով ու ջինսով եք գնացել կամ ցանկություն է եղել:

Դեռ չի եղել, եւ ես մտածում եմ, որ հարսանիքներն ու խնջույքները հենց այն հատուկենտ առիթների շարքին են պատկանում, երբ պետք է գոնե մի փոքր պուպուշանաս (ծիծաղում է) :

Թրենդերն եք կարեւորում, բրենդերը, թե հարմարավետությունը:

-Ինձ համար ամենից կարևորը հարմարավետությունն է:

Հագուստ ձեր զգեստապահարանից, որը հնարավոր լիներ ամեն օր կկրեիք(սիրելի իրերից):

Չունեմ զգեստապահարանացիս այնպիսի հագուստ, որը կցանկանայի ամեն օր կրել:

Պատրաստվելիս ավելի երկար ժամանակ ձեր այդ օրվա look-ը որոշելու վրա եք ծախսում, թե՞ դիմահարդարման:

Ոչ մեկի դեպքում եմ շատ ժամանակ ծախսում և ոչ էլ մյուսի (ծիծաղում է):

Եղե՞լ է, որ չկողմնորոշվեք` ինչ հագնել եւ դրա պատճառով ուշանաք կարեւոր միջոցառումից, հանդիպումից կամ որոշեք չգնալ:

Դժվարանում եմ նման դեպք հիշել, քանի որ ես մեկ օր առաջ որոշում եմ իմ հաջորդ օրվա Look-ը, որ հանգիստ լինեմ: Բացի դա ,չեմ սիրում ուշանալ, սակայն ոնց էլ չլինի մի անգամ ուշացած կլինեմ:

Վերջին անգամ ե՞րբ եք կատարել գնումներ:

Մի քանի օր առաջ:

Ի՞նչ հագուստ կցանկանայիք հենց հիմա գնել:

Շագանակագույն եւ կարմիր պիջակ, ջինսե կուրտկա: Հասկացա, որ դրանց կարիքն ունեմ:

Ինչպե՞ս ստացվեց, որ կտրուկ ոճային փոփոխության դիմեցիք  (ասում են, եթե աղջիկը վարսերը ձեւափոխում էդա նշանակում է, որ իր կյանքում որևէ լուրջ փոփոխություն է տեղի ունեցել):

Կասեի ոչ թե փոփոխություն էր տեղի ունեցել, այլ ես ունեի այդ փոփոխության կարիքը: Ու դեռ ունեմ, տեսնենք հաջորդն ինչը կլինի (կրկին ծիծաղում է) :

Որո՞նք են ընկերներից Մարինկա Խաչատրյանի եւ Իննա Խոջամիրյանի ձեր ամենասիրելի կերպարներն` իրենց  ինստագրամյան էջերից:

-Խնդրեմ.

Ինչպիսի՞ն եք պատկերացնում ձեր հարսանեկան զգեստը:

-Շատ հասարակ...

 

 

Արուս Միրզոյան

Լուսանկարները՝ lon_94-ի, Arusik Markosyan photo-ի, Իրինա Այվազյանի instagram-յան էջից



© NEWS.am STYLE