Ներդաշնակ զույգ․ Աննա Դովլաթյանի եւ ամուսնու մեղմ համբույրը

10:33   16 նոյեմբերի, 2019

Աննա Դովլաթյանը, ով միշտ աչքի է ընկնում նուրբ ու քնքուշ լուսանկարներով, ամուսնու հետ մեկնել է հանգստի, որտեղից էլ գեղեցիկ ու գրավիչ կադրեր է հրապարակում։

Աննան իր Instagram-ում կիսվել է ընտանեկան ջերմ կադրով, որն արված է բնապատկերի գեղեցիկ ֆոնին։ Զույգը մեղմ համբուրվում է։ Աննան կրում է սպիտակ երանգի երկար զգեստ։ Ձեռքում պահում է լայնեզր գլխարկ։ Կադրում երեւում է նաեւ Աննայի ոճային պայուսակը։ Հրապարակմանը կից գեղեցկուհի Աննան գրառում չի կատարել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան կրկին պատկերված էր ամուսնու՝ դերասան Դավիթ Աղաջանյանի հետ։ Զույգը լողափնյա հագուստով էր։ Աննան կադրերը էր մեկնաբանել, փոխարենը հետեւորդները հաճոյախոսություններ էին արել գեղեցիկ զույգին։  



© NEWS.am STYLE