Ուլտրակարճ կիսատաբատ, սլացիկ ոտքեր․ Տաթեւ Սարգսյանի գրավիչ կերպարը

11:48   16 նոյեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը բավականին ակտիվ է Instagram-ի իր էջում: Նա ոչ միայն օգտատերերին է ներկայացնում գեղեցիկ լուսանկարներ, հրապուրիչ սելֆիներ, այլեւ կիսվում է իր մտքերով, ներկայացնում է իր անձին վերաբերող հետաքրքիր փաստեր: Մի խոսքով, նա «փակ» չէ իր երկրպագուների համար:

Դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացրել է գրայիչ կերպարում։ Դերասանուհին կրում է հովազային պրինտով կիսատաբատ, աշնանային կոշիկներ, շապիկ, ջինսե բաճկոն։ Հրապարակմանը կից դերասանուհին գրել է․

«Ուղղակի պիտի համարձակություն ունենալ, եւ մի օր սիրածդ մարդուն շատ հանգիստ, ցածր ձայնով կարողանալ ասել` պետք ես ինձ, մնա, կարիքդ ունեմ: Թուլություն չէ. թուլությունն այն է, երբ ուզածդ բառերը կոկորդումդ են մնում և մենակ ես մնում»:

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ հագուստ էր կրում, որը համադրել էր ջինսե բաճկոնի հետ։ Տաթեւը նախապատվություն էր տվել պարզ սանրվածքին եւ վառ շպարին։ Ոճային կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ վզնոց եւ սեզոնի ամենաթրենդային պայուսակներից մեկը։ Մեկնաբանություններում Տաթեւը մեջբերել է Պարույր Սեւակի ստեղծագործություններից մեկից մի հատված։  



© NEWS.am STYLE