«Աստվածային»․ Անաստասիա Իվլեւան ներկայացել է ժանյակավոր բոդիով (ֆոտո)

18:04   16 նոյեմբերի, 2019

Հեռուստահաղորդավարուհի եւ բլոգեր Անաստասիա Իվլիեւան կարող է երեք ժամվա ընթացքում ավելի քան կես միլիոն հետեւորդի խելքահան անել: Հենց այդքան օգտատեր հավանության է արժանացրել Instagram-ում հրապարակված վերջին լուսանկարը։  28-ամյա բլոգերը սոցցանցում սադրիչ հագուստով լուսանկար է հրապարակել։  Ֆոտոշարքի համար աստղը ներկայացել է ժանյակավոր, համարձակ սեւ բոդիով։ Հանրահայտ գեղեցկուհու սեքսուալ կերպարը ամբողջացրել է քնքուշ շպարը։

«Առավոտ. Մոսկվա», - կադրը հակիրճ մեկնաբանել էր նա։

Անաստասիա Իվլեւայի երկրպագուները հիացմունք են արտահայտել իրենց կուռքի նոր կերպարի հանդեպ: Լուսանկարին կից մեկնաբանությունների հատվածում նրանք գրել են․

«Շշմեցուցիչ», «Աստվածային», «Կատարելություն»։

Լուսանկարը՝ @bogdanov.ph



© NEWS.am STYLE