Գարիկ Խարլամովը շարունակում է համացանցում ծաղրել Լարիսա Գուզեեւին

15:27   16 նոյեմբերի, 2019

Հայտնի ռուս շոումեն եւ Comedy Club-ի ռեզիդենտ Գարիկ Խարլամովը շարունակում է համացանցում ծաղրել դերասանուհի եւ հեռուստահաղորդավարուհի Լարիսա Գուզեեւային։  Կատակերգուն Instagram-ի իր էջում հրապարակել է ծիծաղելի նկարների հերթական շարքը, որտեղ «ծաղրել» է իր գործընկերներին։  Գուզեեւան նույնպես նրանց շարքերում է: Խարլամովը դերասանուհու մարմնին կցել է իր դեմքը եւ գրել․ «Լարիսա բուլդոգ Գուզեեւա»։

«Մի քիչ նոր մարդիկ ձեզ էջերում», - հրապարակմանը կցի գրել է Խարլամովը։

Ոչ բոլոր հետեւորդներն են գնահատել հումորիստի գաղափարը, իսկ ոմանք կարծում են, որ այս ամենը ծիծաղելի չէ։

Նշենք, որ ավելի վաղ Գարիկ Խարլամովը իր Instagram-ում Լարիսա Գուզեեւայի եւ «Արի ամուսնանանք» հաղորդման վերաբերյալ  մի շարք ծաղրական տեսանյութեր էր հրապարակել։ Ինչպես պարզվել է հաղորդավարուհին վիրավորվել  հումորիստից։

Շոումենը ցուցադրել էր տեսանյութ, որն իրենից ներկայացնում է «Լեոն» ֆիլմից եւ «Արի ամուսնանք» ծրագրից մոնտաժված հատվածներ։ Ըստ հոլովակի Նատալի Փորթմանի հերոսուհին ցանկանում էր սպանել «հարսանեկան» շոուի հյուրերից մեկին։ Գարիկը հրապարակումն ուղեկցել էր հումորային մեկնաբանությամբ։

Ինչպես պարզվել էր նրա հումորի զգացումը չէր գնահատել Գուզեեւան։ «Նա ինձ համար ոչ ոք է, մենք երբեք չենք հանդիպել։ Ինչու՞ է դա նրան ծիծաղելի թվում», - արտահայտվել էր Լարիսա Գուզեեւան։



© NEWS.am STYLE