Ցանց զուգագուլպա, կարճ կիսաշրջազգեստ․ Ռիփին կրքոտ կերպարում

15:47   16 նոյեմբերի, 2019

Երգչուհի եւ դերասանուհի Ռիփին լինելով ակտիվ միկրոբլոգի իր էջում, գրեթե ամեն օր նոր հրապարակումներ է կատարում՝ իր հետեւորդներին ցուցադրելով նոր ֆոտոշարքերից կադրեր, հմայիչ ու իրեն հատուկ՝ գայթակղիչ լուսանկարներ։

Երգչուհին այսօր իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետուորդ-երկրպագուներին ներկայացել է կրքոտ կերպարում։ Ռիփին կրում է ճերմակ սվիտեր, բալագույն, ուլտրակարճ կիսաշրջազգեստ, ցանց զուգագուլպաներ։ Երգչուհու կերպարն ամբողջացնում են բարձրակրունկներն ու պայուսակը։

Ավելի վաղ Ռիփին պատասխանել էր հետեւորդների հարցերին եւ մանկության տարիներին արված լուսանկար տեղադրել։ Ռիփիից նաեւ հետաքրքրվել էին՝ արդյոք նա երբեւէ վիրահատության դիմե՞լ է։ Ի պատասխան Ռիփին գրել էր. «Ես երբեք պլաստիկ վիրահատություններ չեմ արել։ Ընդ որում, դա դժվար չէ ստուգել»։

Լուսանկարները՝ @vahestep-ի



© NEWS.am STYLE