«Ինչպես միշտ բարձունքում»․ Նունե Եսայանի շքեղ կերպարը

17:49   16 նոյեմբերի, 2019

Երգչուհի Նունե Եսանյանը կիսվել է հմայիչ կադրով։

Երգչուհին իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է շքեղ ու հմայիչ կերպարում։ Կադրում հայտնի եւ սիրված երգչուհին կրում է սեւ երանգի տաբատ, վերնաշապիկ ու նույ գույնի բարձրակրունկներ։ Կերպարն ամբողջացրել են ճերմակմուշտակն ու փոքրիկ պահուսակը։ Հրապարակմանը կից երգչուհին մեկնաբանություն չի թողել, սակայն երկրպագուները գրել են․ «Ինչպես միշտ բարձունքում», «Կանացի»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին երկար զգեստ էր կրում, որի վերնահատվածը զարդարված էր փայլերով։ Նունե Եսայանը հետաքրքիր վզնոց էր ընտրել եւ պարզ սանրվածք։ Հետեւորդները գնահատել էին երգչուհու կերպարն ու հաճոյախոսություններ արել նրան։ «Միշտ կանացի, հմայչ ու յուրօրինակ», «հավերժ երիտասարդ»,- մեկնաբանություններում գրել էին նրանք։



© NEWS.am STYLE