«Ամենասիրուն Հանրապետության hրապարակում». Աստղիկ Սաֆարյանի աշնանային կերպարը

18:34   16 նոյեմբերի, 2019

Աստղիկ Սաֆարյանը հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներից է, որի ոչ միայն ձայնով, այլեւ գեղեցիկ լուքերով, նրբագեղ ճաշակով կարելի է անվերջ հիանալ: Աստղիկն իր՝ ոճն ու ճաշակը հաճախ ցուցադրում է Instagram-ի էջում՝ հրապարակելով նոր լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք ուրախացնում են երգչուհու հետեւորդ-երկրպագուներին: Նրանք միշտ գնահատում են ոճային երգչուհու ամեն մի նոր լուքը։ Այն, որ երգչուհին գլխարկների սիրահար է, այլեւս գաղտնիք չէ ոչ երկրպագուների եւ ոչ էլ մեզ համար: 

Ոճային երգչուհին իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացրել է աշնանային կերպարը։ Նա կրում է սեւ հագուստ, վարդագույն երանգի վերարկու, ոճային գլխարկ եւ սպորտային կոշիկներ։ Կերպարը երգչուհին համադրել է արեւային ակնոցի հետ։ Հրապարակմանը կից Աստղիկը գրել է․ «Աշխարհի Շատ քաղաքների հրապարակներում նկարներ ունեմ բայց մերում չունեի: Ասեցի էդ բացը լրացնեմ. Մի խոսքով նկարս վերնագրում եմ`«Ամենասիրուն Հանրապետության Հրապարակում»։

Օրերս հրապարակված կադրերում երգչուհին սեւ բլուզ էր կրում։ Նա պարզ սանրվածք էր ընտրել, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին․ կարմիր շրթներկով ընդգծված էին շուրթերը։ Հմայիչ երգչուհին լուսանկարը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE