Խնայող Քեյթ Միդլթոնը շարունակում է զարմացնել բրիտանացիներին

23:16   16 նոյեմբերի, 2019

Արքայազն Ուիլյամի կինը՝ 37-ամյա Քեյթ Միդլթոնը հաճախ է ընտրում հագուստի բյուջետային բրենդներ եւ չի վախենում մի քանի անգամ նույն կերպարով ներկայանալ հանրությանը:

Այս անգամ եւս նա հավատարիմ է իր սովորույթներին։ Քեմբրիջի դքսուհին Oscar de la Renta ապրանքանիշի մանուշակագույն գույնի վառ կոստյումով այցելել է Նորֆոլկ կոմսության մանկական հոսպիս։

Ժակետն ու կիսաշրջազգեստն ապագա թագուհին արդեն երկրորդ անգամ է կրում: Այս կերպարով նրան հանրությունը տեսել է այս տարվա հունվարին՝ Թագավորական թատրոնում:

Քեթրինը հմտորեն համադրել է աքսեսուարները, որպեսզի նոր կյանք ներշնչի կերպարին: Բրիտանացիներին դուր է գալիս դքսուհու նման խնայողությունը։

Թագավորական ընտանիքի շատ երկրպագուներ հաճելիորեն զարմացրել են նաեւ այն, որ Քեյթ Միդլթոնը հասարակական տրանսպորտն օգտագործել է մանկական հյուրատուն մեկնելու համար: Արքայազն Ուիլյամի կնոջը նկարահանել են երկաթուղային կայարանում, երբ նա Լոնդոնից ժամանել է Նորֆոլկ:

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Legion-Media



© NEWS.am STYLE