Ռուսական Առաջին ալիքում Բուզովայի «Եվրատեսիլ»-ին մասնակցության մասին լուրերը զառանցանք են անվանել

20:12   16 նոյեմբերի, 2019

Ռուսական Առաջին ալիքում հերքել են «Եվրատեսիլում» Օլգա Բուզովայի ելույթի մասին լուրերը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Առաջին ալիքի երաժշտական եւ ժամանցային ծրագրերի գլխավոր պրոդյուսեր Յուրի Ակսյուտան զառանցանք է անվանել այն լուրերը, թե Ռուսաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում կներկայացնի Օլգա Բուզովան:

Օրերս Բուզովան Մոսկվայում կայացած համերգի ժամանակ հայտարարել էր, որ հաջորդ երգը անգլերեն է երգելու Եվրատեսիլում։  Որոշ լրատվամիջոցներ եզրակացրել են, որ հենց նա է դառնալու Ռուսաստանի մասնակիցը եվրոպական երաժշտական մրցույթում։

Առաջին ալիքի մամուլի ծառայությունը, որը կհեռարձակի Եվրատեսիլը 2020 թվականին, հրաժարվել է մեկնաբանությունից:

Եվրատեսիլ-2020-ը տեղի կունենա Ռոտերդամում՝ մայիսի 12-16-ը:



© NEWS.am STYLE