«Զբոսաշրջիկի կյանք»․ Արմինկայի նոր հրապարակումը՝ Դուբայից

20:51   16 նոյեմբերի, 2019

Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ ու ամենաոճային շիկահերներից մեկը՝ Արմինկան, ով տեւական ժամանակ է, ինչ ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հաճախ է միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում նոր լուսանկարներ՝ իր հագեցած առօրյայից, որդու՝ Ալեքսի հետ ժամանցից, հայտնում է կյանքի ու մարդկանց տեսակների մասին իր տեսակետը:

Արմինկան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Դուբայում։ Սիրված երգչուհին կրում է ամառային, թեթեւ զգեստ։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից երգչուհին անգլերեն լեզվով գրել է․ «Զբոսաշրջիկի կյանք»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին արեւային ակնոց էր կրում։ Նա արձակել էր մազերը, նուրբ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ վզնոցներ։ «Ինչպե՞ս եք այսօր»,- հետեւորդներին հարցրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE