Սիրուշոյի շքեղ բեմական կերպարները

19:43   16 նոյեմբերի, 2019

Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:

Սիրված երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է համերգային շքեղ կերպարում։ Սիրուշոն կադրերում կանգնած է բեմում, նա կրում է շքեղ հանդերձանքներ։ Հրապարակումներին կից սիրված երգչուհին գրել է․ «Շնորհակալ եմ աննկարագրելի ջերմության համար»։ Ինչին շատ ջերմ ու դրական արձագանքել են հետեւորդներն ու երկրպագուները։

Սիրուշոն օրեր առաջ ներկայացրել էր նոր տեսահոլովակ։ Այն նկարահանվել է «Zoma Zom» երգի հիման վրա։ Տեսահոլովակը նկարահանվել է Կոնդում։ Երգչուհին հանդես է եկել մի քանի վառ կերպարներով։



© NEWS.am STYLE