Անահիտ Սիմոնյանի հրապուրիչ ու ոճային լուսանկարը

21:42   16 նոյեմբերի, 2019

Երգչուհի, դիզայներ, Անահիտ Սիմոնյանի Instagram-ի էջը շատ ակտիվ է: Նա այդ հարթակն օգտագործում է իր շքեղ լուքերը ցուցադրելու, սեփական նորաձեւության տան նոր հավաքածուները ներկայացնելու համար: Նա հրապարակում է նաեւ ամուսնու՝ երգիչ եւ կոմպոզիտոր Հայկոյի, որդու՝ Արմանի հետ ջերմ, ընտանեկան, գեղեցիկ լուսանկարներ եւ տեսանյութեր:

Անահիտ Սիմոնյանը միկրոլբոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գայթակղիչ ու ոճային կերպարում։ Նա կրում է կաշվե բաճկոն, թրենդային արեւային ակնոց։ Հրապարակմանը կից Անահիտը մեկնաբանություն չի կատարել։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը պատկերված էր իր ու երաժիշտ Հայկոյի որդու՝ Արմանի հետ։ Անահիտ Սիմոնյանը ջերմ գրկել էր որդուն։ Նա սպիտակ բլուզ էր ընտրել, պարզ սանրվածք ու արտահայտիչ շպար։ «Մենք կրկին միասին ենք»,- հրապարակումը մակագրել էր հմայիչ երգչուհին։



© NEWS.am STYLE