Կրակոտ հայացք, մեղմ շպար․ Աննա Գրիգորյանի նոր լուսանկարը

23:38   16 նոյեմբերի, 2019

Հաղորդավարուհի, դերասանուհի Աննա Գրիգորյանը հանգստի է մեկնել, որտեղից արդեն հասցրել է երկրպագուներին ուրախացնել լուսանկարներով։ Դերասանուհին հանդես է գալիս համարձակ կերպարներում, բազմաթիվ անգամներ լուսանկարներ է հրապարակել ու ցույց տվել բնական գեղեցկությունը։

Աննա Գրիգորյանն Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում դերասանուհին ներկայացել է հրապուրիչ կերպարում։ Աննան մեղմ շպարով է, որն ընդգծել է նրա բնական գեղեցկությունը։

Ավելի վաղ Աննա Գրիգորյանը լուսանկարներ էր հրապարակել, որոնցում դերասանուհին ներկայացել էր առանց շպարի։ Նա կրում էր վարդագույն երանգի, աշնանային, տաք շվիտեր։ Հրապարակմանը կից Աննան մեկնաբանություն չէր թողել։

Լուսանկարը՝ gagik_petrosyan_-ի



© NEWS.am STYLE