Համարձակ․ Վոլոչկովան սառույցով լի տակառից լողազգեստով լուսանկար է հրապարակել

11:11   17 նոյեմբերի, 2019

Ռուսական բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան շարունակում է կիսվել առողջ ապրելակերպի իր սովորություններով: Այս անգամ աստղն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում գտնվում է սառույցով լի տակառում։  Սակայն լուսանկարը շատ անկեղծ է ստացվել․ կեչու ճյուղերը հազիվ են թաքցնում պարուհու մարմնի ինտիմ մասերը։

«Սառցե ավազանը հոգու եւ մարմնի մաքրումն է ցանկացած նեգատիվից», - կադրին կից գրել է հայտնի պարուհին:

Արտիստուհու խոսքով սառը ջուրն իրեն խիստ անհրաժեշտ է մկանների առույգությունն ու տոնուսը պահպանելու համար։  Հետեւորդները հիացել են Անաստասիայով եւ մեկնաբանություններում հաճոյախոսություններ են ուղղել նրան։

«Գեղեցկուհին», «Ինչպես միշտ հիանալի ես», «Հոգու եւ մարմնի գերազանց մաքրում», - նշել են նրանք:



© NEWS.am STYLE