«Ես կփոքրացնեի կուրծքս»․ Անֆիսա Չեխովային դուր չի գալիս բարեմասնության չափսը

13:16   17 նոյեմբերի, 2019

Անֆիսա Չեխովան պատասխանել է իր կրծքի բնական լինելու մասին հարցին․ 41-ամյա աստղը հայտարարել է, որ չի հասկանում այն կանանց, որոնք ցանկանում են մեծացնել մարմնի այդ հատվածը։

Նույնիսկ քաշի մեծ կորստից հետո փարթամ բարեմասնությունը չի փոխվել։ Հեռուստահաղորդավարուհին գայթակղիչ զգեստներով ու սեքսուալ ներքնազգեստներով ընդգծում է կառուցվածքը։

Որոշ երկրպագուներ կասկածում են, որ հեռուստադիվայի շքեղ կուրծքը պլաստիկ վիրաբույժի աշխատանքի արդյունքն է։  Երկրպագուներից մեկը որոշել է ուղիղ հարցնել այդ մասին։  «Դուք մեծացրե՞լ եք կուրծքը։ Բացահայտեք այդ գաղտնիքը», - պահանջել է Instagram-ի օգտատերը։

Չեխովան շատ է զարմացել։ Աստղը հայտարարել է, որ մեծ կուրծքը անհարմարություն է պատճառում եւ նա կցանկանար այն փոքրեցնել: «Գաղտնի՞քը. Դուք ծաղրու՞մ եք: Ես ամբողջ կյանքում ասել եմ, որ եթե իմ կամքով լիներ, ես կուրծքը կնվազեցնեի։  Ես չեմ հասկանում կանանց, որոնք մեծացնում են այն։ Մեծ կուրծքը շատ անհարմարություններ է պատճառում», - պատասխանել է Անֆիսան։

Հաղորդավարուհին նաեւ խոստովանել է, որ դեռ ցանկանում է ծննդաբերել, բայց ոչ ավել, քան մեկ երեխա: Հուսով եմ՝ կստացվի։  Միայն լավ հայր պետք է ընտրեմ», - հեգնանքով ասել է Չեխովան։ 

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE