«Խելքի եւ գեղեցկության եզակի համադրություն»․ Արփինե Հովհաննիսյանը՝ ոճային կերպարում

11:33   17 նոյեմբերի, 2019

ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարողանում է միշտ ոճային լինել եւ առանձնանալ իր էլեգանտ կերպարներով։ Նա մշտապես արժանանում է հետեւորդների գովասանքին ու հաճոյախոսություններին։

Հերթական անգամ նա ներկայացրել է իր էլեգանտ եւ ոճային կերպարը։ Instagram-յան էջում  հրապարակված կադրում Արփինե Հովհաննիսյանը կրում է ծաղկավոր պրինտով գունավոր վերնաշապիկ, կանաչ երանգի կիսաշրջազգեստ։ Կերպարն ամբողջացրել է ոճային գոտին։ Արփինե Հովհաննիսյանը գեղեցիկ շպարով ու վարսահարդարմամբ է։

Մեկնաբանությունների հատվածում իրենց հիացմունքն ու կարծիքն են արտահայտել նաեւ Արփինե Հովհաննիսյանի հետեւորդները։ Նրանք գրել են․ « Խելքի եւ գեղեցկության եզակի համադրություն»․ «Գեղեցիկ կին», «Հրաշք», «Գեղեցկուհի»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրում Արփինե Հովհաննիսյանը կրում էր նարնջագույն երանգի սեւ ծաղիկներով կիսաշրջազգեստ, սեւ, կարճ թեւքերով սվիտեր, սեւ գույնի լաքապատ բարձրակրունկներ։ Կերպարն ամբողջացրել էին նարնջագույն կրծքազարդը, սեւ գլխազարդն ու փոքրիկ պայուսակը։ 



© NEWS.am STYLE