Քանյե Ուեսթը համերգով հանդես է եկել կալանավայրում

15:19   17 նոյեմբերի, 2019

Ռեփեր Քանյե Ուեսթը ելույթ է ունեցել Տեխասի նահանգի Հարիս շրջանի Հյուսթոն նահանգի բանտի կալանավորների առջեւ: Այս մասին հայտնում է TMZ-ը։

Համերգներն անցկացվել են «Կիրակնօրյա ծառայություն» (Sunday Service) երաժշտական նախագծի շրջանակներում, որին մասնակցել է ավետարանի երգչախումբը՝ մոտավորապես 100 երգիչ եւ երաժիշտ:

Պարբերականի աղբյուրները հայտնել են, որ Քանյեն բանտի ղեկավարությանը առաջարկել է համերգ անցկացնել չորեքշաբթի, սակայն այն տեղի է ունեցել ուրբաթ եւ շատերի համար անակնկալ է եղել։  Նշվում է, որ բանտում տարածված են կրոնական թեմայով միջոցառումները։

Շերիֆ էդ Գոնզալեզը փոխանցել է ռեփերի խոսքերը բանտարկյալների համար համերգի մասին. «Սա առաքելություն է, ոչ թե շոու»։

TMZ-ի տվյալներով՝ ռեփերը եւ նրա թիմը բանտում անցկացրել են երկու ժամ եւ հանդես են եկել բանտարկյալ տղամարդկանց եւ կանանց, ինչպես նաեւ աշխատակիցների համար:



© NEWS.am STYLE