Comedy Woman-ի աստղ Նատալյա Եփրիկյանը կտրուկ նիհարել է

16:16   17 նոյեմբերի, 2019

41-ամյա արտիստուհին զարմացրել է իր երկրպագուներին։  Նիհարած Նատալյա Եփրիկյանին համեմատել են դեռահասի հետ։

Comedy Woman հեռուստաշոուի մասնակիցն ու հեղինակը նոյեմբերի առաջին կեսին հանգստավայրում է անցկացրել։ Եփրիկյանը մեկնել էր Կիպրոսի հարավ՝ Լիմասոլ։

Վերադառնալով՝ Եփրիկյանը պարծեցել է իր կազմվածքով։ Հեռուստաաստղը սելֆի է արել հայելու առջեւ։  Եփրիկյանը ներկայացել է տղամարդկանց ոճի նորաձեւ կոստյումով։  «Պատրաստվում եմ տղաների հավաքույթի», - գրել է Նատալյան։

Երգչուհու երկրպագուները նշել են, որ նա նիհարելուց հետո նմանվել է դեռահասի։  «Առաջին միտքը․ «Ու՞մ որդին է»», «Նույնպես մտածեցի, թե ինչ գեղեցիկ տղա է», «Ինձ հիշեցրել է «Տատու» խմբին», «Շատ սեքսուալ է», — գրել են երկրպագուները:

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարը՝ Instagram



© NEWS.am STYLE