Մերի Մակարյանի նոր լուսանկարը՝ լողափից

15:37   17 նոյեմբերի, 2019

Մերի Մակարյանը շատ ակտիվ է միկրոբլոգի իր էջոււմ, ուշ-ուշ, բայց նոր հրապարակումներ է կատարում՝ ամուսնու հետ գրկապառնված, ժամանցը նկարագրող լուսանկարներ ու տեսանյութեր: Այսօր հաղորդավարուհին իր հետեւորդներին է ներկայացրել առանց դիմահարդարման:

Ամուսնությունից հետո Լոս Անջելեսում բնակություն հաստատած հաղորդավարուհի, դերասանուհին Մերի Մակարյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Տեղադրած կադրում ամիսներ առաջ մայրացած հաղորդավարուհին առանց գտնվում է լողափում։ Նա կրում է ճերմակ զգեստ, ինչն էլհամադրել է արեւային ակնոցի հետ։ Իսկ հրապարակմանը կից նա մեկնաբանություն չի կատարել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին երկար, սեւ-սպիտակ զգեստ էր կրում, որը համադրել էր բարձրակրունկ կոշիկների հետ։ Մերին արձակել էր գեղեցիկ մազերը ու արտահայտիչ շպար ընտրել։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին արել նրան։



© NEWS.am STYLE