Ճերմակ զգեստ, բարձրակրունկներ․ Աննա Թովմասյանը՝ էլեգանտ կերպարում

16:43   17 նոյեմբերի, 2019

Երգչուհի Աննա Թովմասյանը կիսվել է նոր լուսակարով՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։

Իր Instagram-ում հրապարակված կադրերում երգչուհին ռեստորանում է։ Կրում է ուսը բաց, Սպիտակ երանգի երեկոյան զգեստ։ Գեղեցիկ շպարով ու վարսահարդարմամբ է։ Աննայի կերպարը համալրել են նույն գույնի ոճային բարձրակրունկներն եւ մեծ ականջօղը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրում Աննան ամուսնու՝ Արամեի հետ էր։ Զույգը մեղմ գրկախառնված էր։ Ամուսինները կրում էին սեւ երանգի վերնաշապիկ, Աննա մեղմ շպարով էր։ Ընտանեկան լուսանկարին կից, սակայն երգչուհին մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE