Ջինսե տաբատ եւ վերնաշապիկ․ Ժաննա Բուտուլյանի աշնանային կերպարը

17:36   17 նոյեմբերի, 2019

Ժաննա Բուտուլյանն այն դերասանուհիներից է, ով միկրոբլոգի իր էջը վարում է բավականին ակտիվ: Նա հաճախ է ներկայանում նոր կերպարներով եւ դիմահարդարմամբ: Ժաննան միանշանակ գիտի, թե ինչ դիմահարդարում պետք է կիրառել դիմագծերն էլ ավելի շեշտելու համար:

Դերասանուհին իր  Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է աշնանային հմայիչ կերպարում։ Ժաննան կրում է ջինսե տաբատ եւ վերնաշապիկ։ Մեղմ շպարով է։ Կադրերում Ժաննան ծառի վրա է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանուհին լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր քնքուշ կերպարում։ Ժաննան կրում էր սեւ վերնաշապիկ։ Մեղմ շպարով էր, իսկ  գրկում ծաղիկների գեղեցիկ փունջ էր։ Հրապարակմանը կից Ժաննան գրառում չէր կատարել, սակայն նրա երկրպագուներն ու հետեւորդները բազում հաճոյախոսություններ էին ուղղել նրան։



© NEWS.am STYLE