Կրկին ոճի փոփոխություն․ Ռոզա Ֆիլբերգը՝  նոր կերպարում

19:49   17 նոյեմբերի, 2019

Երգչուհի, սերիալներից հայտնի դարձած դերասանուհի Ռոզա Ֆիլբերգը հաճախ է նոր հրապարակումներով, գեղեցիկ լուսանկարներով ջերմացնում  Instagram-ի իր  հետեւորդների ու երկրպագուների սրտերը:

Երգչուհի-դերասանուհին իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է ոճային փոփոխությամբ։ Ռոզա Ֆիլբերգը երկար ու շեկ վարսերով է, մեղմ շպարով։ Նա կրում է սեւ կոստյում եւ տոպ։ Հրապարակմանը կից երգչուհին մեկնաբանություն չի կատարել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ երգչուհին ներկայացել էր քնքուշ կերպարում։ Ռոզա Ֆիլբերգը մեղմ շպարով էր։ Նա սեւ վերնաշապիկ էր կրում, նույն գույնի կաշվե բաճկոն։  Կադրին կից նա ռուսերեն լեզվով գրել էր․ «Չեմ հաբերում, թե երբ եմ ներկայացնելու իմ նոր երգը»։



© NEWS.am STYLE