«Ամառ լիներ, բլոնդ լինեի»․ Իննա Խոջամիրյանը՝ գայթակղիչ կերպարում

20:46   17 նոյեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը, որն այժմ հանդես է գալիս «Երկուսով» հեռուստասերիալում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գայթակղիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին կրում է ուլտրակարճ կիսաշրջազգեստ, ամառային վերնաշապիկ, ինչն էլ համադրել է բարձրակրունկների ու պիջակի հետ։ Դերասանուհին մեղմ շպարով է, գեղեցիկ վարսահարդարմամբ։ Նոր հրապարակմանը կից Իննան դիմելով հետեւորդներին՝ կատարել է հետեւյալ գրառումը․ «Ամառ լիներ, ԲԼՈՆԴ լինեի, @aminavagyan -ն էլ կողքս լիներ...Նշիր քո ամենասիրելի եղանակը....»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում հմայիչ դերասանուհին նստած էր բեմում։ Նա սեւ զգեստ էր կրում եւ նույն գույնի կոշիկներ։ «Վարագույրը կփակվի, հանդիսատեսը կգնա, իսկ դու նորից կմնաս դատարկ դահլիճի լռության մեջ... Նորից շնորհակալ ու նորի սպասումով.... Լիքն եմ շատ»,- գրել էր նա՝ օգտագործելով «Երկնագույն շան աչքերը» հեշթեգը։



© NEWS.am STYLE