Գեղեցիկ շպար, հրապուրիչ կեցվածք․ Արմինկայի նոր լուսանկարը

21:37   17 նոյեմբերի, 2019

Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ ու ամենաոճային շիկահերներից մեկը՝ Արմինկան, ով տեւական ժամանակ է, ինչ ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հաճախ է միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում նոր լուսանկարներ՝ իր հագեցած առօրյայից, որդու՝ Ալեքսի հետ ժամանցից, հայտնում է կյանքի ու մարդկանց տեսակների մասին իր տեսակետը:

Արմինկան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հրապուրիչ կերպարում։ Սիրված երգչուհին կրում է մուգ երանգի զգեստ, ինչը համադրել է գոտու հետ։ Երգչուհու կերպարն ամբողջացրել է ոճային ականջօղը։ Արմինկան նուրբ շպարով է․ արտահայտիչ աչքեր, մեղմ շրթունքներ։ Հրապարակմանը կից երգչուհին որեւէ մեկնաբանություն չի թողել։

Ավելիվաղ Արմինկան լուսանկար էր հրապարակել, որն արվել էր Դուբայում։ Սիրված երգչուհին կրում էր ամառային, թեթեւ զգեստ։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից երգչուհին անգլերեն լեզվով գրել էր․ «Զբոսաշրջիկի կյանք»։



© NEWS.am STYLE