Միհրան Ծառուկյանն ամուսնության առաջարկություն արեց Արփի Գաբրիելյանին (ֆոտո/վիդեո)

21:50   17 նոյեմբերի, 2019

Այս օրը` նոյեմբերի 17-ը, Միհրան Ծառուկյանի համար նշանավորվեց ոչ միայն առաջին մենահամերգի իրողությամբ, այլեւ կյանքի եւս մեկ կարեւորագույն իրադարձությամբ: Սիրելիի`Արփի Գաբրիելյանի հետ զուգերգից հետո Միհրանը նախ` շնորհավորեց Արփիին վաղը կայանալիք ծննդյան առթիվ, այնուհետեւ անակնկալ կերպով հանդես եկավ ամուսնության առաջարկությամբ՝ նվիրելով մատանի:

Թե Արփին, թե հանդիսատեսը հուզվեցին երգչի քայլից: Իսկ պատասխանն, իհարկե, դրական էր:

Արդեն ետնաբեմում Միհրանը խոստովանեց, որ երկար ժամանակ էր պատրաստվել այդ առաջարկությանը, իսկ մենահամերգն ամենահարմար եւ հիշարժան առիթն էր դա իրականացնելու համար: Արփին էլ, որը դեռեւս չէր կարողանում թաքցնել զարմանքը անակնկալ առաջարկությունից, նշեց, որ ընդհանրապես չէր սպասում նման բանի: Դերասանուհին երբեք չի սիրել լինել ուշադրության կենտրոնում, հանրայնացնել իր անձնականը, բայց պահն, իհարկե, անչափ հուզել էր իրեն:

Միհրանի առաջարկության գեղեցիկ դրվագներն ու զույգի խոստովանությունը՝ NEWS.am STYLE-ի տեսանյութում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE