«Ներկայացումից առաջ, մտազբաղ…»․ Մկրտիչ Արզումանյանի լուսանկարը

22:48   17 նոյեմբերի, 2019

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանի էջը լի է զվարճալի ու դրական հրապարակումներով։

Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ներկայացումից առաջ։ Դերասանը սեւ-սպիտակ կադրին կից գրել է․ «Ներկայացումից առաջ, մտազբաղ․․․»։ Մկրտիչ Արզումանյանի հետեւորդներն այս անգամ եւս շատ ակտիվ են գտնվել եւ կրկին անգամ դրական մեկնաբանություններ են կատարել հրապարակմանը կից։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանն իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացրել էր իր կերպարներից մեկը։ Սիրված դերասանը կրում էր սեւ վերնաշապիկ, զոլավոր կոստյում, սեւ-սպիտակ կոշիկներ։ Կերպարն ամբողջացնում էր փողկապը։ Հրապարակմանը կից գրել էր․ «Միջին վիճակագրական գանգստեր»։



© NEWS.am STYLE