Ռեփեր Will.i.am ոստիկանությունը ձերբակալել է բորտուղեկցորդուհու հետ կապված սկանդալի պատճառով, որին նա մեղադրել է ռասիզմի մեջ

23:13   17 նոյեմբերի, 2019

Ամերիկյան The Black Eyed Peas խմբի հիմնադիր ու ղեկավար Ուիլյամ Ադամսը, նույն ինքը՝ ռեփեր Will.i.am-ը մեղադրել է Qantas ավիաընկերության ուղեկցորդուհուն ռասիզմի մեջ: Այն մասին հայտնում է Cnn.com-ը։ Երաժիշտը վերադառնում էր ավստրալական Բրիսբենա քաղաքից։  Սիդնեյի օդանավակայան ժամանելուց հետո 44-ամյա երաժիշտը ձերբակալել է ոստիկանությանը բորտուղեկցորդուհու հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով: Ավելի ուշ նա կատարվածի մասին գրել է իր թվիթերում:

Ուիլյամի խոսքերով՝ թռիչքի ժամանակ ինքը զբաղվել է իր համար սովորական գործով. Նոութբուքով երաժշտություն է գրել։  Ականջակալների պատճառով ռեփերը չի լսել սրահում հնչած հայտարարությունը։ Բորտուղեկցորդուհին խնդրել է ամեն ինչ հեռացնել եւ նա պնդում է, որ այդպես էլ արել է։  Սակայն կինը բարկացել է եւ ոստիկանություն կանչել, որը երաժշտին տարել է վայրէջքից հետո։

Աղբյուրը՝ Super



© NEWS.am STYLE