Քեթի Տոպուրիան այլեւս միայնակ չէ. ո՞վ է երգչուհու նոր ընկերը (ֆոտո)

10:16   18 նոյեմբերի, 2019

«А’Студио» խմբի 33-ամյա վոկալիստ Քեթի Տոպուրիան նոր սիրելի ունի՝ Լեւ Դենգովը։ Ժպտացող զույգի լուսանկարը հայտնվել է Քեթիի Instagram-յան էջում։ Լուսանկարում տղամարդը մեղմ գրկել է Քեթիին, որը երջանիկ ու անհոգ տեսք ունի։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Keti Topuria (@keti_one_official)

Կարճ տեղեկատվություն Լեւ Դենգովի մասին. 35-ամյա Դենգովը ռուս գործարար է եւ դիվանագետ, Ռուասաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության եւ պետական դումայի՝ Լիբիայի հարցով ռուսական կոնտակտային խմբի ղեկավար, ինչպես նաեւ Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովի օգնականը։

Քեթի Տոպուրիային չի անհանգստացրել նույնիսկ այն փաստը, որ Դենգովը երկու անգամ ամուսնացած է եղել։ Հետաքրքիր է, որ նրա երկրոր կինը նեղ շրջանակներում հայտնի Իրինա Ռակն է։

Դիվանագետը դաստիարակում է որդուն՝ Լեոնիդին, որը ծնվել է առաջին ամուսնության ընթացքում։ Իսկ Տոպուրիան ամուսնացած է եղել ձեռնարկատեր Լեւ Գեյխմանի հետ։ Զույգն ամուսնալուծվել է 2017թ.-ի աշնանը, ինչից հետո Քեթին սիրավեպ է սկսել ռեփեր Ալեքսեյ Դոլմատովի հետ, որն առավել հայտնի է Գուֆ կեղծանվամբ։ Նրանք բաժանվել են մեկ տարի անց երաժիշտի բազմաթիվ դավաճանություններից հետո։

«Քեթի Տոպուրիան երջանիկ է նոր սիրելիի հետ»,- Տոպուրիայւի եւ Դենգովի լուսանկարը մեկնաբանել են Telegram-յան Peopletalk ալիքի հեղինակները։ «Լավ է, որ Քեթին արգելափակել է Գուֆին, եւ նա չի տեսնում՝ ինչպես է Քեթին փայլում ուրիշի կողքին»,- գրում են «Только никому» ալիքի հեղինակները։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Instagram,

Էքսպրես Գազետա, Peopletalk, Izvestia



© NEWS.am STYLE