Որբացել է. Ֆադեեւն ու Սերյաբկինան բաժանվել են

11:39   18 նոյեմբերի, 2019

Օլգա Սերյաբկինան՝ նույն ինքը Molly-ն եւ պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեեւը Instagram-ում դադարել են հետեւել միմյանց էջերին։ Վերջերս Օլգա Սերյաբկինան հարցազրույցներից մեկի ընթացքում հայտնել էր, որ ինքն ու Մաքսիմ ֆադեեւը որոշում են կայացրել դադար վերցրել շփման առումով եւ թարմացնել հարաբերությունները։ Երգչուհին պարզաբանել է, ոչ MALFA ապրանքնաիշի արձակումից հետո ինքը պետք է ավտոնոմ դառնա, սովորի ինքնուրույն զբաղվել ստեղծագործությամբ եւ ոչ թե պրոդյուսերի «թեւի տակ»։

Սերյաբկինան նաեւ պատմել է, որ ինքն ու նախկին պրոդյուսերը դադրել են Instagram-ում հետեւել միմյանց էջերին։

Այս հարցում նախաձեռնողականություն է ցուցաբերել Ֆադեեւը։ Պրոդյուսերն առաջարկել է դա անել որոշակի ժամանակով՝ միմյանց աչքին չերեւալու համար եւ նշել, որ «բաժանվելը եւս արվեստ է»։ Օլգան հավելել է, որ իր համար հեշտ չէ սվորել Մաքսիմ Ֆադեեւի բացակայությանը, որն իր կողքին է եղել 15 տարի։ Երգչուհին իրեն երեխայի նման է զգում, որը կորցրել է հորը։ Uznayvse.ru-ն հիշեցնում է, որ պրոդյուսերի հետ համագործակցության դադարից հետո արտիստները հաճախ դադարում են շփվել նրանց հետ՝ անկախ երկարամյա ընկերությունից։

Աղբյուրը՝ Uznayvsye



© NEWS.am STYLE