«Գալիս է պահ, երբ պարզապես թեւեր ես ուզում»․ Դիանա Գրիգորյան

23:33   17 նոյեմբերի, 2019

Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը իր Instagram-ում ներկայացնում է ոչ միայն հրապուրիչ լուսանկարներ, տեսանյութեր, այլեւ իր մտորումներով կիսվում է երկրպագու-հետեւորդների հետ:

Դիանա Գրիգորյանը միկրոբլոգի իր էջի  Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, նոր լուսանկար է հրապարակել, որում սցենարիստն իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է նուրբ ու քնքուշ կերպարում։ Նա կրում է սեւ երանգի սվիտեր,  մեղմ շպարով է։ հրապարակմանը կից Դիանան գրել է․ «Գալիս է պահ, երբ պարզապես թեւեր ես ուզում»։

Ավելի վաղ հրապարակված ինքնանկարն արվել էր մարզասրահում։ Դիանան սպորտային սեւ տաբատ էր կրում եւ վառ վերնաշապիկ։ Դիանան հավաքել էր մազերը, մոխրագույն սպորտային կոշիկներ ընտրել եւ ժամացույց։ Լուսանկարը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE