Իննա Խոջամիրյանի հմայիչ լուսանկարը Գյումրիից

10:49   18 նոյեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարկված լուսանկարում դերասանուհին պատկերված է Գյումրիում։ Նա ջինսե տաբատ է կրում, բաց գույնի բլուզ, երկարաճիտ կոշիկներ։ Իննան դրանք համադրել է երկար վերարկուի հետ։ Կերպարն ամբողջացրել է գլխարկը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին կարճ կիսաշրջազգեստ էր կրում, ամառային վերնաշապիկ, որը համադրել էր բարձրակրունկների ու պիջակի հետ։ Դերասանուհին մեղմ շպարով էր, գեղեցիկ վարսահարդարմամբ։ Հրապարակմանը կից Իննան կատարել էր հետեւյալ գրառումը․ «Ամառ լիներ, ԲԼՈՆԴ լինեի, @aminavagyan -ն էլ կողքս լիներ...Նշիր քո ամենասիրելի եղանակը....»։



© NEWS.am STYLE