Նուրբ վզնոց, արտահայտիչ շպար. Անահիտ Սիմոնյանի լուսանկարը

14:11   18 նոյեմբերի, 2019

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել, որում նուրբ կերպարում է։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) երիտասարդ մայրիկը պատասխանել է հետեւորդների հարցերին, որոնք չեն մոռացել հաճոյախոսություններ անել նրան։ Ի պատասխան դրանցից մեկի՝ Անահիտ Սիմոնյանը լուսանկար է տեղադրել, որում սպիտակ շապիկ է կրում եւ արտահայտիչ դիմահարդարմամբ է. ընդգծված են շուրթերն ու աչքերը։ Որպես աքսեսուար՝ Անահիտ Սիմոնյանը նուրբ վզնոց է ընտրել։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը պատկերված էր իր ու երաժիշտ Հայկոյի որդու՝ Արմանի հետ։ Անահիտ Սիմոնյանը ջերմ գրկել էր որդուն։ Նա սպիտակ բլուզ էր ընտրել, պարզ սանրվածք ու արտահայտիչ շպար։ «Մենք կրկին միասին ենք»,- հրապարակումը մակագրել էր հմայիչ երգչուհին։



© NEWS.am STYLE