Սեքսուալ. Բեյոնսեն՝ խորը կտրվածքով «մերկ» զգեստով

16:43   18 նոյեմբերի, 2019

Երգչուհի Բեյոնսեն ամուսնուն սատարել է Հոլիվուդում Շոն Քարթերի ֆոնդին ելույթի ընթացքում։ Seminole Hard Rock Hotel & Casino բարեգործական միջոցառումը նվիրված էր աղքատ ուսանողների ուսման համար միջոցների հավաքմանը։

38-ամյա երգչուհին միջոցառման համար թափանցիկ զգեստ էր ընտրել, որը զարդարված է քարերով ու փետուրներով։ Զգեստն առանձնանում էր ազդրի հատվածում խորը կտրվածքով։ Այն իդեալականորեն ընդգծում էր երգչուհու հարթ որովայանն ու կազմվածքի կանացիությունը։

Սեքսուալ կերպարն ամբողջացնում էին բարձրակրունկները եւ կանաչ, թանկարժեք քարերով զարդարված ականջօղերը։ Բեյոնսեն նախապատվություն էր տվել թեթեւ դիմահարդարմանը՝ շեշտադրվելով շուրթերը։

Աղբյուրը՝ Graziamagazine

Լուսանկարները՝ Instagram 



© NEWS.am STYLE