Թեյախմություն չի լինի. «Դոմ 2»-ի թոփ մասնակիցները կռիվ են սարքել եթերի ընթացքում (վիդեո)

14:42   18 նոյեմբերի, 2019

«Դոմ 2»-ի երկու մասնակից՝ Ֆյոդոր Ստրելկովն ու Մոնդեզիր Սվետ-Ամուրը, լուրջ կռիվ են սարքել։ Dom2Life-ի հաղորդմամբ՝ հանգիստ երեկոն ընթացքում ոչինչ չէր կանխագուշակում. հեռուստանախագծի մասնակիցները թեյ էին խմում եւ շփվում էին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от dom2_reality (@dom2_reality)

Մոնդեզիրն ու Ստրելկովը դեմ դիմաց էին նստած։ Ինչ-որ պահի Ֆյոդորը թխամորթ մասնակցի հասցեին արտահայտություն արեց, որի հետեւանքով վերջինս բորբոքվեց եւ անմիջապես կռվի նետվեց։ Նույն պահին տեղից վեր են թռել վեճի ականատեսները։ Վերջիններս սկսել են նրանց տարբեր կողմեր քարշ տալ։

Картинки по запросу мондезир стрелков

Տուրուդմբոցի հեղինակները հայհոյանքներ էին հնչեցնում, բղավում միմյանց վրա։ Համացանցում հայտնված տեսանյութում կարելի է լսել՝ ինչպես է Մոնդեզիրն ասում Ստրելկովին. «Պատասխան կտաս որդու համար»։

Դիտելով այդ կադրերը՝ օգտատերերը երկու ճամբարի են բաժանվել։ Նրանց մի մասը Դյոդորի կողմից է, մյուսները՝ Մոնդեզիրի։



© NEWS.am STYLE