Միշտ ոճային ու գրավիչ. Իվետա Մուկուչյանի լուսանկարը

15:12   18 նոյեմբերի, 2019

Իվետա Մուկուչյանը միշտ առանձնանում է իր ոճով։ Այս անգամ եւս սիրված երգչուհին երկրպագուներին ուրախացրել է նոր լուսանկարով։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երգչուհին կրկին գրավիչ կերպարում է։ Ինքնանկարն արվել է վերելակում։ Իվետան ամբողջությամբ սեւ հագուստ է կրում՝ տաբատ, վերնազգեստ եւ կաշվե բաճկոն։ Կերպարն ամբողջացրել են սպորտային կոշիկները։ Հմայիչ երգչուհին արձակել է մազերը, նուրբ շպար ընտրել։ «Այս հյուրանոցում այնքան հիշողություններ կան»,- այս մակագրությամբ է ուղեկցվում լուսանկարը։

Ավելի վաղ երգչուհին հետեւորդներին հերթական անգամ ցուցադրել էր իր հմայիչ կերպարը։ Իվետան ներկայացրել էր նյույորքյան street style-ը։ Հայտնի երգչուհին կարմիր երկարաճիտ կոշիկներ էր կրում, սեւ տաբատ, նույն երանգի վերնաշապիկ ու գույնզգույն բաճկոն։ Իվետան նախապատվություն էր տվել պարզ սանրվածքին, իսկ կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ արեւային ակնոց եւ վզնոց։

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE